Կարմիր ծովում պայթել է հունական նավ
Կարմիր ծովում պայթել է հունական նավ

Կարմիր ծովում, Սաուդյան Արաբիայի և Եմենի ափերի մոտակայքում պայթել է հունական նավթատար նավ:

Տարածված հաղորդագրությամբ, պայթյունի պատճառը ականն էր: Սակայն, այս պահին այլ հանգամանքներ հայտնի չեն:

Դեպքի արդյունքում անձնակազմի անդամներ չեն տուժել: Հունական տանկերը լողում էր Մալթայի դրոշի ներքո: