Կախա Կալաձեն հանդիպել է միջազգային առևտրական պալատի (SRCIC)  նախագահ Լյու Յանզոնգի հետ
Կախա Կալաձեն հանդիպել է միջազգային առևտրական պալատի (SRCIC)  նախագահ Լյու Յանզոնգի հետ

Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն հանդիպել է Մետաքսե ճանապարհի միջազգային առևտրական պալատի (SRCIC)  նախագահ Լյու Յանզոնգի հետ, ով Թբիլիսիում է գտնվում «Մետաքսե ճանապարհ» վեհաժողովին մասնակցելու նպատակով:

Քաղաքապետարանում կայացած հանդիպմանը կողմերը ընդգծել են «Մետաքսե ճանապարհ» վեհաժողովի նշանակությունը և քննարկել ապագա համագործակցությանը վերաբերող հարցե:

Քաղաքապետարանի վարչության լրատվությամբ վրացական կողմից հանդիպմանը ներկա են եղել փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն, տնտեսական զարգացման քաղաքական ծառայության ղեկավար Անդրիա Բասիլաիան և Վրաստանի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիքովանին:

Նշենք, որ Լյու Յանզոնգը «Մետաքսե ճանապարհ» վեհաժողովի զեկուցողներից մեկն է: SRCIC-ի նախագահի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալում է առևտրա-արդյունաբերական պալատը: