Ջո Բայդենը ներկայացրել է կլիմայի և էներգետիկայի խմբի նոր անդամներին
Ջո Բայդենը ներկայացրել է կլիմայի և էներգետիկայի խմբի նոր անդամներին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը, ներկայացրել է կլիմայի և էներգետիկայի խմբի նոր անդամներին: Տեղեկատվությունը տարածում է «Սի Էն Էնը»:

«Մենք ճգնաժամի մեջ ենք: Ճիշտ այնպես, ինչպես մեզ անհրաժեշտ է միասնություն`«կովիդ 19»-ի դեմ պայքարում, մեզ նույնպես անհրաժեշտ է ընդհանուր ազգային արձագանք կլիմայի փոփոխությանը»,- հայտարարել է Բայդենը:

Ջո Բայդենը կլիմայի հարցերով խորհրդատուի պաշտոնում ներկայացրել է միջավայրի պաշտպանության գործակալության նախկին ղեկավար Ջինա Մակարթին, իսկ էներգետիկայի քարտուղարի պաշտոնում ներկայացրել է Միչիգանի նախկին նահանգապետ, Ջենիֆեր Գրանհոլմին: