Ջո Բայդենը և Մեքսիկայի նախագահը ներգաղթի հարցով համաձայնվել են համագործակցության շուրջ
Ջո Բայդենը և Մեքսիկայի նախագահը ներգաղթի հարցով համաձայնվել են համագործակցության շուրջ

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենը և Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը պայմանավորվել են ներգաղթի հարցով համագործակցության շուրջ:

«Ռոյթերի» տեղեկությամբ, հեռախոսազրույցում Լոպես Օբրադորը և Ջո Բայդենը պայմանավորվել են մշակել տարածաշրջանային ներգաղթի նոր մոտեցում, որը միգրանտներին առաջարկում է «Միացյալ Նահանգներ վտանգավոր ճանապարհորդության այլընտրանք»:

Մեքսիկայի նախագահը և Միացյալ Նահանգների նորընտիր նախագահը ցանկություն են հայտնել անդրադառնալ այն հարցերին, որոնք միգրացիայի պատճառ են դառնում՝ Սալվադորից, Գվատեմալայից, Հոնդուրասից և հարավային Մեքսիկայից:

Ինչպես ասված է Բայդենի թիմի հայտարարության մեջ, ընտրված նախագահը խոստացավ ստեղծել տարածաշրջանային և սահմանային ենթակառուցվածքներ, որոնք անհրաժեշտ են միգրացիայի կազմակերպված և մարդկային մոտեցման խթանման և ապաստան հայցողների միջազգային չափանիշները հարգելու համար: