Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Էլիզաբեթ Ռուդին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Էլիզաբեթ Ռուդին

Վրաստանի ռազմավարական գործընկերոջ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պաշտպանական ոլորտում համագործակցության ճանապարհներն էին քննարկվելիք հիմնական թեմաները, Վրաստանի պաշտպանության նախարար, Իրակլի Ղարիբաշվիլիի և Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար, Էլիզաբեթ Ռուդի հանդիպման ժամանակ:

Իրակլի Ղարիբաշվիլին,  ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարին և ԱՄՆ-ի պաշտպանության կցորդ, գնդապետ Ստեֆանի Բեգլին ընդունել է պաշտպանության նախարարությունում:

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կառավարությանը, քաղաքական և գործնական աջակցության համար:

Հանդիպմանը կողմերը զրուցել են երկու երկրների միջև ռազմավարական պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման շուրջ և քննարկել են ապագա համագործակցության ծրագրերը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի տարածքային պաշտպանության հնարավորությունների զարգացմանը:

Իրակլի Ղարիբաշվիլին և Էլիզաբեթ Ռուդը քննարկել են նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության շրջանակային համաձայնագրի նորացման հարցը, որը կստորագրվի մոտ ապագայում, Վրաստանի պաշտպանության նախարարի ԱՄՆ այցի շրջանակներում:

Հանդիպմանը խոսքը վերաբերել է նաև Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին  և միջազգային առաքելություններում Վրաստանի և ԱՄՆ-ի համագործակցությանը:

Լրատվությունն այս մասին տարածում է պաշտպանության նախարարությունը: