Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության ամուր, կայուն առաջնահերթություն է մնում եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրումը
Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության ամուր, կայուն առաջնահերթություն է մնում եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրումը

Վրաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության ամուր, կայուն առաջնահերթություն է մնում եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրումը,- այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին՝ խորհրդարանի չորս կոմիտեների միավորված նիստին:

Իրակլի Ղարիբաշվիլու հայտարարությամբ, պաշտպանության ուժերի գլխավոր նպատակն է լինելու ՆԱՏՕ-ի հետ առավելագույն համատեղելիության հասնելը:

«Նախքան ՆԱՏՕ-ի և Եվրամիությանն անդամակցելը ջանքեր ենք գործադրում, որպեսզի սեփական ուժերով և ռազմակավարական գործընկերների հետ ակտիվ համագործակցությամբ զարգացնենք երկրի պաշտպանության ուժերը և ՆԱՏՕ-ի հետ կունենանք առավելագույն համատեղելիություն»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Իրակլի Ղարիբաշվիլիին չորս կոմիտեների միավորված նիստին լսում են կառավարության նորացված կազմին վստահություն հայտնելու շրջանակներում:

«Ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» անդամները ներկա չեն կոմիտեի լսումներին: