Իրակլի Ղարիբաշվիլի. Շնորհավորում եմ վրաց ազգին արժանի հաղթանակի կապակցությամբ, այսօրվա հաղթանակը ձեզ է պատկանում, այսօր մենք ավարտեցինք բևեռացումը, ատելության և ստի դարաշրջանը
Իրակլի Ղարիբաշվիլի. Շնորհավորում եմ վրաց ազգին արժանի հաղթանակի կապակցությամբ, այսօրվա հաղթանակը ձեզ է պատկանում, այսօր մենք ավարտեցինք բևեռացումը, ատելության և ստի դարաշրջանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Exit poll»-ի հրապարակումից հետո շնորհավորել է վրաց ժողովրդին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Մենք շնորհավորում ենք վրաց ազգին արժանի հաղթանակի կապակցությամբ, ինչպես նաև մեր կուսակցությանը, մեր երկրին և մեր ժողովրդին: Այսօրվա հաղթանակը պատկանում է ձեզ, համայն Վրաստանին և մեր բնակչությանը, սիրելի հասարակություն:

Ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր ընտրողին՝ մեր աջակցին: Բացի այդ, ես կցանկանայի դիմել մեր ընդդիմախոսներին, այսօր մենք ավարտեցինք երկրում բևեռացման, ատելության և ստի դարաշրջանը: Վաղը երկրում պետք է սկսվի խաղաղության, զարգացման ու կայունության դարաշրջանը: Մաղթում եմ ձեզ խաղաղություն եւ կայունություն», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ: