Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք պատրաստվում ենք 2024 թվականին դիմել ԵՄ-ին անդամակցելու համար, շարունակելով բարեփոխումները, Ասոցացման համաձայնագրի կայուն իրագործմամբ, մենք անպայման հասնելու ենք այդ նպատակին
Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք պատրաստվում ենք 2024 թվականին դիմել ԵՄ-ին անդամակցելու համար, շարունակելով բարեփոխումները, Ասոցացման համաձայնագրի կայուն իրագործմամբ, մենք անպայման հասնելու ենք այդ նպատակին

Ասոցացման համաձայնագրի իրագործումը շարունակում է մնալ իմ կառավարության օրակարգի կարևորագույն հարցը, – Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասաց Բաթումիի «Վրաստանի եվրոպական ուղին» միջազգային կոնֆերանսին խոսքով ելույթ ունենալիս:

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, կարևոր է ԵՄ-ի հետ ավելի շատ կապեր հաստատել բնագավառային քաղաքականության մակարդակով և ընդհանուր ոլորտների շրջանակներում:

«Մենք ջանասիրաբար հետամուտ ենք բարեփոխումներին՝ ավելի ուժեղ ժողովրդավարական ինստիտուտները, իրավական մերձեցումը և կարգավորող նորմերը համապատասխանեցնելու ԵՄ հրահանգներին: Մեզ համար անհրաժեշտ է ավելի շատ կապեր հաստատել ԵՄ-ի հետ՝ բնագավառային քաղաքականության մակարդակով և ընդհանուր ոլորտների շրջանակներում: Ինչպես գիտեք, իմ կառավարությունը հավակնոտ խոստում է տվել նախապատրաստել երկիրը 2024 թվականին ԵՄ-ին անդամակցելուն դիմելու համար: Վստահ եմ, որ բարեփոխումների շարունակականությամբ, Ասոցացման համաձայնագրի կայուն իրագործմամբ և Եվրամիության հետ քայլ առ քայլ մոտեցմամբ մենք անպայման կհասնենք այդ նպատակին», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: