Իրաքից Վրաստան երեխաների տեղափոխումը մարդասիրության հուզիչ դրսևորում է. Կարմիր խաչի պատվիրակության ղեկավար
Իրաքից Վրաստան երեխաների տեղափոխումը մարդասիրության հուզիչ դրսևորում է. Կարմիր խաչի պատվիրակության ղեկավար

Վրաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարը ողջունում է Իրաքից Վրաստան երեք երեխաների վերադարձի հարցը:

Սևերին Չապազը հայտարարություն է տարածել Twitter-ի աջում:

«Ուրախ եմ, որ Իրաքից երեք երեխաններին Վրաստանի տեղափոխելու գործընթացն ավարտվել է հաջողությամբ և նրանք տատիկ-պապիկի մո տեն: Շնորհակալություն Վրաստանի արդարադատության նախարարությանը և բոլորին, ովքեր ներգրավված էին այս գործին: Պատերազմի պայմաններում սա մարդասիրության ուժի հուզիչ դրսևորում է»,- գրում է Սևերին Չապազը:

Հիշեցնենք, շաբաթ, հոկտեմբերի 13-ին Իրաքի բանտում գտնվող Վրաստանի քաղաքացու երեխաներին տեղափոխել են Թբիլիսի: