Ինձ հայտնի են բոլոր այն անձինք, ովքեր այսօր վերադարձել են ԱՄՆ-ի վարչակազմ, նրանց նույնպես հայտնի ենք, ակընկալում եմ, որ կունենանք սերտ համագործակցություն. Իրակլի Ղարիբաշվիլի
Ինձ հայտնի են բոլոր այն անձինք, ովքեր այսօր վերադարձել են ԱՄՆ-ի վարչակազմ, նրանց նույնպես հայտնի ենք, ակընկալում եմ, որ կունենանք սերտ համագործակցություն. Իրակլի Ղարիբաշվիլի

Երբ ես վարչապետ էի, մենք բարձր մակարդակի հանդիպումներ ենք ունեցել Միացյալ Նահանգների վարչակազմում, այդ թվում` նախագահ Օբամայի, փոխնախագահ Բայդենի հետ, մենք շատ լավ, սերտ հարաբերություններ ունեինք պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, – այս մասին «Վրացական երազանք» խմբակցության անդամների առջ. ելույթ ունենալիս, հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին:

«Պարոն Զալկալիանին շարունակում է աշխատել շատ արդյունավետ և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան այս ամբիոնից: Նա առաջին փոխվարչապետն է: Նա արդեն կապեր է ունեցել իր ամերիկացի գործընկերոջ հետ և համապարփակ նամակ է ուղարկել, որտեղ նկարագրված է անվտանգության հարցերի շուրջ մեր տեսլականը, ընդհանրապես մեր երկկողմ ռազմավարական հարաբերությունները և այլն: Երբ ես վարչապետ էի, մենք բարձր մակարդակի հանդիպումներ ենք ունեցել Միացյալ Նահանգների վարչակազմում, այդ թվում` նախագահ Օբամայի, փոխնախագահ Բայդենի հետ, մենք շատ լավ, սերտ հարաբերություններ ունեինք պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այնպես որ, մենք գիտենք բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր վերադարձել են ԱՄՆ-ի վարչակազմ, նրանք նույնպես գիտեն մեզ, ուստի ես ակնկալում եմ, որ Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցություն կունենանք», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: