Ինդոնեզիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի
Ինդոնեզիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի

Ինդոնեզիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի: Տուժել է 200 մարդ, նրանցից 84-ը գտնվում է ծայրահեղ վիճակում: Մինչ այժմ անհետ կորած է համարվում 90 մարդ:

Ինդոներզիայի արևմուտքում աղետ էր վրա հասել մի քանի օր առաջ: Պապուա նահանգում ջրի տակ էր մնացել հայրուրավոր տուն և դպրոց: Վնասվել են ավտոճանապարհները և կամուրջները, որի պատճառով որոշ բնակավայրերի հետ չի հաջողվում կապ հաստատել: Մոտ 10 հազար բնակիչ մնացել է անօթևան: Նրանք գտնվում են ժամանակավոր բնակավայրերում:

Աշխարհագրական դիրքից ելնելով, Ինդոնեզիայում հաճախ են տեղի ունենում տարերքներ: Հոկտեմբերից մինչև ապրիլ սեզոնային անձրևների պատճառով զոհվում են հարյուրավոր մարդիկ: