Ինչպիսին կլինի Թբիլիսիի կենտրոնական զբոսայգին (ֆոտոշարք)
Ինչպիսին կլինի Թբիլիսիի կենտրոնական զբոսայգին (ֆոտոշարք)

Նախկին ձիարշավարանի տարածքում կկառուցվի Թբիլիսիի կենտրոնական զբոսայգին:

36 հեկտար տարածքը «Քարթու» միջազգային բարեգործական հիմնադրամը գնել է մասնավոր սեփականատերերից և նվիրել Թբիլիսիի քաղաքապետարանին:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհակալություն է հայտնել բարեգործական հիմնադրամին և Բիձինա Իվանիշվիլիին նվերի համար և նշել, որ Թբիլիսիի կենտրոնական զբոսայգին կկառուցվի հիմնադրամի օգնությամբ:

Դիտեք շնորհանդեսը, թե ինչպիսին կլինի Թբիլիսիի կենտրոնական զբոսայգին: