Ինչպես վարվել օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում - 10 հիմնական խորհուրդ
Ինչպես վարվել օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում - 10 հիմնական խորհուրդ

Ամռան սեզոնի հետ կապված, Վրաստանում գրանցվում է օդի բարձր ջերմաստիճան: Շոգ եղանակների պատճառով ակտիվանում են տարբեր հիվանդություններ, որի պատճառով խորհուրդ է տրվում հաշվի առնել Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հանձնարարականները:

10 խորհուրդ, որոնք պետք է հաշվի առնել օդի բարձր ջերմաստիճանի ժամանակ.

  1. Խիստ պահպանել հիգիենայի կանոնները, հատկապես հաճախ լվանալ ձեռքերը
  2. Սննդամթերը պահել սառնարանում և ընդունել, առողջ, նոր մթերք
  3. Չի թույլատրվում երկար ժամանակ մնալ արևի տակ, օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում պետք է փորձեք լինել փակ շենքում, հով վայրում
  4. Ցանկալի է, որ օդի ջերմաստիճանը չգերազանցի 22-28 աստիճանը
  5. Օրվա ընթացքում պետք է ընդունեք մեծ քանակությամբ հեղուկ
  6. Պետք է խուսափել բարձր կալորիականությամբ սնունդ ընդունելուց: Ընդունելու դեպքում համոզվել, որ այդ սնունդը պատրաստված է համապատասխան չափանիշների պաշտպանությամբ
  7. Գիշերը բացեք պատուհանները և թողեք բաց մինչև առավոտ, մինչև դրսում հով լինի:
  8. Ընդունեք գոլ ցնցուղ կամ օգտագործեք սառցե փաթեթներ, թաց անձեռոցիկ կամ այլն: Դրսում լինելու ժամանակ կրեք բաց գույնի հագուստ, մեծ գլխարկ կամ անձրևանոց և արևից պաշտպանոշ ակնոց
  9. Եթե զգաք գլխապտույտ, թուլություն, անհանգստություն, ծարավ կամ գլխացավ, իսկույն տեղափոխվեք հով վայր և չափեք ձեր մարմնի ջերմաստիճանը: Ընդունեք ջուր և մրգային հյութեր
  10. Ծովում լինելու դեպքում, արևի տակ գտնվել մինչև ժամը 11-ը և երեկոյան ժամը 5-ից հետո: