Իլհամ Ալիևը դիմել է Հայաստանին - Կռվեք մեզ հետ դեմ առ դեմ, տեսնենք՝ ով կհաղթի
Իլհամ Ալիևը դիմել է Հայաստանին - Կռվեք մեզ հետ դեմ առ դեմ, տեսնենք՝ ով կհաղթի

Կռվեք մեզ հետ դեմ առ դեմ, տեսնենք՝ ով կհաղթի,- այսպես է դիմել Ադրբեջանի նախագահը Հայաստանի կառավարությանը:

Ադրբեջանի նախագահի հայտարարությամբ, երբ Ադրբեջանը Հայաստանին կործանիչ հարված է հասցրել,  Հայաստանը օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ-ին և պահանջել դատապարտել Ադրբեջանի գործողությունները:

«Վեց երկրից երեքը աջակցել են Ադրբեջանին: Այլկերպ չէր կարող լիներ, քանզի մենք նրանց հետ ընկերներ ենք, նրանք կարող են վստահել մեզ ինչպես լավ, այնպես էլ վատ օրերում: Սա առաջին հարցն է: Երկրորդը, թող Հայաստանի վախկոտ իշխանությունները հիշեն, թե ինչ անպատվություն են հասցրել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որտեղից և նրանք օգնություն են խնդրել, քանզի այլ երկրների հետ չխորհրդակցելով ձերբակալել էր կազմակերպության գլխավոր քարտուղարին: Նա դեմ էր Բելառուսի ներկայացուցչի հաստատմանը և մոտ մեկ տարի թույլ չէր տալիս նրան աշխատել: Ինչ էր պատահել, այն ժամանակ կազմակերպությունը վատն էր, իսկ այժմ նրանցից օգնություն են խնդրում: Կռվեք մեզ հետ դեմ առ դեմ, տեսնենք՝ ով կհաղթի»,-ասել է Իլհամ Ալիևը: