Հուսով ենք, խորհրդարանը չի աջակցի լուրծ վտանգների օրինականացմանը. Անա Նացվլիշվիլի
Հուսով ենք, խորհրդարանը չի աջակցի լուրծ վտանգների օրինականացմանը. Անա Նացվլիշվիլի

Հուսով ենք, խորհրդարանը չի աջակցի լուրծ վտանգների օրինականացմանը և հետ արված քայլին»,- այս քայտարարությունն արել է նախագահի խորհրդարանական քարտուղար Անա Նացվլիշվիլին՝ «Հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթի հետ կապված այսօր, Բաթումիում, որտեղ նախագահի կարծիքները և օրինագծին կիրառված վետոյի պատճառներին ծանոթացրել քաղաքացիական հանրության անդամներին:

«Այս օրենքը պարունակում է մեծ ռիսկեր, որոնք վտանգ են ստեղծում Հանրային հեռարձակողի անկախության չափանիշի համար: Ինչպես նաև, լուրջ կոռուպցիոն գործարքների վտանգներ կստեղծի այս օրինագիծը, եթե վերջնական այն ընդունվի այս տեսքով: Հենց այս կարծիքներից ելնելով է նախագահը վետո դրել օրինագծին»,- հայտարարել է Անա Նացվլիշվիլին:

Վրաստանի նախագահի մոտիվացված դիտողությունները արդեն մտել են խորհրդարան և ուղարկվել բնագավառային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության կոմիտեին: Խորհրդարանը նախագահի մոտիվացված դիտողությունները քննարկելու համար ունի 15 օր ժամկետ:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին խորհրդարանի կողմից երրորդ ընթերցմամբ հաստատված «Հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթին վետո էր դրել հունվարի 15-ին: