Հունաստանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է Թուրքիայի հյուպատոսության աշխատակից
Հունաստանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է Թուրքիայի հյուպատոսության աշխատակից

Հունաստանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է Թուրքիայի հյուպատոսության աշխատակից:

Տեղեկատվությունը տարածում է «Ռոյթերս»-ը ՝ հիմնվելով հունական լրատվամիջոցների վրա:

«Ռոյթերսի» տեղեկությամբ, ձերբակալվածն աշխատել է Հունաստանում ՝ Ռոդոս կղզում գտնվող Թուրքիայի հյուպատոսությունում և նա ձերբակալվելուց մեկ շաբաթ առաջ գտնվել է հարցաքննության:

Լրտեսության մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացուց բացի, գործով ձերբակալվել է նաև Հունաստանի մեկ քաղաքացի:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկու ձերբակալվածներն էլ մահմեդական են:

Ձերբակալվածներից մեկը մեղադրվում է Էգեյան ծովում Հունաստանի զինված ուժերի գտնվելու վայրը պատկերող  լուսանկարները Թուրքիային մատակարարելու մեջ:

«Ռոյթերս»-ը գրում է, որ այս փաստը, ամենայն հավանականությամբ, ավելի կսրսի Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները: