Հունաստանում աղետից տուժածների համար հավաքում են հումանիտար օգնություն - Ֆոտոշարք
14:11, 26.07.2018
Հունաստանում, Ռաֆինա քաղաքի գամգեոբայում բացվել է ճգնաժամի կենտրոն, որն աշխատում է շուրջօրյա ռեժիմով: Կենտրոնում շտաբ են բացել ինչպես կարմիր խաչի, անպես էլ հումանիտար կազմակերպության ներկայացուցիչները,- այս մասին տեղեկանում է Առաջին ալիքի լրագրողը Հունաստանից:
Աղետի հետևանքով տուժածների համար հավաքում են հումանիտար օգնություն:
Մատի հանգստավայրում և մերձակա բնակավայրերում զբոսաշրջիկների կողմից լքված հյուրանոցներն ապաստան են տվել անօթևան մարդկանց: Ինչպես նաև բնակչությունը, որը փկրվել է աղետից, ապաստան է տվել տուժածներին:
Դրա հետ մեկտեղ, ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, ձերբակալել են մի քանի երիտասարդ տղամարդու, ովքեր կիսաայրված բնակելի տներից գողանում էին իրեր: