Հեռուստաեթերը և բանավեճը շատ կարևոր են, որի հիման վրա մենք անում ենք մեր ընտրությունը
Հեռուստաեթերը, բանավեճը և վեճը շատ կարևոր են, որի հիման վրա մենք անում ենք մեր ընտրությունը,-այս մասին հայտարարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Գիորգի Շարաբիձեն:
«Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրային հեռարձակողի խնդրանքով տեխնիկական օգնություն է ցուցաբերել գործընթացին, որը շատ ողջունելի է: Գտնում եմ, չեզոք դատավորի ներկայությամբ անց կացրած գործընթացը իսկապես աչքի է ընկնելու իր կոնստրուկտիվությամբ: Ինչ վերաբերում է օրենսդրությանը, ապա խաղի այս կանոնները արդեն բավականին երկար ժամանակ հայտնի են, և իհարկե ընթացող ընտրական քարոզարշավի ժամանակ դրանց փոխելն անհնար է:
Օրենքը պարզաբանում է, ինչ է մասնագիտացված սուբյեկտ, ինչպես են դառնում մասնագիտացված սուբյեկտ, ինչպես նաև եթերային ժամանակը:
Առաջին ալիքը որոշել է ընտրություններին մասնակից 25 թեկնածուին տրամադրել 10-ական րոպե:
Հեղինակ -
Edgar Barsegyan