Հայկական «Արմենիա» ավիաընկերությունը սեզոնային չարտերային չվերթներ կիրականացնի Երևանից Բաթումի
Հայկական «Արմենիա» ավիաընկերությունը սեզոնային չարտերային չվերթներ կիրականացնի Երևանից Բաթումի

«Արմենիա» հայկական ավիաընկերությունը կիրականացնի սեզոնային չարտերային չվերթներ Երևանից Բաթումի: Նշված ավիաընկերության առաջին չվերթն ավիափոխադրողն իրականացրել է երեկ:

Տեղեկատվությունը տարածում է Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:

Ըստ նրանց, Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ներկայացրած դիմումի համաձայն, Երևան – Բաթումի – Երևան չվերթները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ՝ մինչև հունիսի 22-ը, իսկ հունիսի 22-ից սեպտեմբերի 15-ը չվերթները կիրականացվեն շաբաթը երկու անգամ հաճախականությամբ (երկուսն էլ երեքշաբթի):

«Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ավիաընկերությանը չարտերային ավիահաղորդակցության համար անհրաժեշտ թույլտվություն էր տրամադրել այս տարվա հունիսի 11-ին», – ասված է հաղորդագրության մեջ: