Հայաստանում ասում են, որ հակամարտության գոտում բախումների արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են՝ չորս ուղղաթիռ, 15 անօդաչու սարք, տասը տանկ և այլ տեխնիկա
Հայաստանում ասում են, որ հակամարտության գոտում բախումների արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են՝ չորս ուղղաթիռ, 15 անօդաչու սարք, տասը տանկ և այլ տեխնիկա

Հայաստանում հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական բախումների արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են՝ չորս ուղղաթիռ, 15 անօդաչու թռչող սարք, տասը տանկ և այլ տեխնիկա:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ, ըստ նրանց, արձանագրված է հակառակորդի ռազմական տեխնիկայի ոչնչացում:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները վերսկսվել են այսօր առավոտյան: Կողմերը միմյանց մեղադրում են կրակ բացելու մեջ: ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը և Ռուսաստանը կոչ են անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները: