Հայաստանի հանրապետության նախագահը Վրաստանին շնորհավորում է անկախության օրվա առթիվ
Հայաստանի հանրապետության նախագահը Վրաստանին շնորհավորում է անկախության օրվա առթիվ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը, Արմեն Սարգսյանը շնորհավորական նամակ է ուղարկել Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլիին:
«Դարերի ընթացքում, Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները զարգանում էին եղբայրական կապերի և մեր ազգերի պատմական և մշակութային նմանությունների հիման վրա: Մեծ հաճույքով նշում եմ, որ այսօր պետությունների միջև գոյություն ունեցող հարաբերությունները դրա արտացոլումն է»,-ասված է Հայաստանի հանրապետության նախագահի շնորհավորական նամակում:
Հայաստանի նախագահը համոզված է, որ երկրների միջև բարեկամական հարաբերությունները տարածաշրջանում կայունության և անվտանգության երաշխիքն է: