Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սակայն ոչ Ղարաբաղի հաշվին. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սակայն ոչ Ղարաբաղի հաշվին. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն առանց Լեռնային Ղարաբաղի նախապայմանի,- այս հայտարարությունն արել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը Երևանից, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը երկու երկրների հարցն է և երրորդ երկիրը չպետք է ունենա որևէ կողմի դիրքորոշումը:

«Պաշտոնական Երևանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններին, սակայն դա չետք է տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի զիջման հաշվին: Եթե Թուրքիան չմիջամտեր ղարաբաղյան կոնֆլիկտին և չօգներ մի կողմին, Հայաստանը պատրաստ կլինի այդ երկրի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Ղարաբաղի շուրջ ընթացող իրադարձությունները երկու երկրի կոնֆլիկտ է և երրորդ երկիրը չպետք է միջամտի դրան»,- հայտարարել է Փաշինյանը: