Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Հայաստանի ԱԳ նախարար
Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Հայաստանի ԱԳ նախարար

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Հայաստանը Մինսկի խմբի օգնությամբ, աջակցում է հակամարտութան խաղաղ կարգավորմանը:

«Մենք աջակցում ենք փոխզիջման վրա հիմնված լուծմանը, լուծմանը, որը ինչպես ասել է Հայաստանի վարչապետը, ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի բնակչության համար: Ցավոք, մենք այժմ գործ ունենք Ադրբեջանի մաքսիմալիստական ​​դիրքի հետ, որը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և կառավարության շահերը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդի շահերը: Մենք պատրաստ ենք փոխզիջման, բայց այս մասշտաբային սրումը ստեղծում է նոր իրավիճակ, որի հետ մենք պետք է գործ ունենանք», – ասել է Հայաստանի արտգործնախարարը ֆրանսիական «France 24»-ին տված հարցազրույցում: