Գորիում, 9-ամյա աղջկա սպանության մեղադրյանքով ձերբակալվածը նախկին դատապարտյալ է
Ներքին գործերի նախարարությունը պաշտոնական տեղեկություն է տարածում Գորիում 9-ամյա աղջկա սպանության գործով:
Գերատեսչության տեղեկությամբ, Գորիում աղջկան սպանող անձը նախկինում դատապարտված է:
«Ներքին գործերի նախարարության հատուկ քննչական խումբը և Շիդա Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, համատեղ կերպով անցկացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում Գորիում տեղի ունեցած սպանությունը բացահայտել են տաք հետքով և ձերբակալել 1984 թվականին ծնված, նախկին դատապարտյալ Ի.Ն.-ին՝ ծանրացնող հանգամանքներում գործած կանխամտածված սպանության մեղադրանքով:
Հետաքննություն է ընթանում ՔՕ-ի 109-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետով,»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում: