Գիորգի Մարգվելաշվիլին Նիկոլոզ Բասիլաշվիլուն շնորհավորում է Գերմանիայի բաց առաջնությունը հաղթելու կապակցությամբ
Գիորգի Մարգվելաշվիլին Նիկոլոզ Բասիլաշվիլուն շնորհավորում է Գերմանիայի բաց առաջնությունը հաղթելու կապակցությամբ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Նիկոլոզ Բասիլաշվիլուն շնորհավորում է Գերմանիայի բաց առաջնությունը հաղթելու կապակցությամբ:

«6:4 0:6 7:5 Նիկոլոզ Բասլիաշվիլին Գերմանիայի բաց առաջնության հաղթող է: Շնորհավորում եմ վրաց թենիսիստին՝ առաջին չեմպիոնության առիթով և հետագա առաջնություններում մաղթում հաջողություն»,- գրում է Գիորգի Մագվելաշվիլին ֆեյսբուքյան էջում:

Վրաց թենիսիստ, Նիկոլոզ Բասիլաշվիլին իր կարիերայում առաջին անգամ հաղթել է մասնագիտական փուլի (ATP) մրցաշարը: Նա Գերմանիայի Համբուրգ քաղաքում 2 ժամում և 13 րոպեում պարտության է մատնել արգենտինացի Լեոնարդո Մայերին – 6:4, 0:6, 7:5: