Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպումներ է անց կացնում ԱՄՆ-ի կոնգրեսում
Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպումներ է անց կացնում ԱՄՆ-ի կոնգրեսում

Արչիլ Տատունաշվիլին Վրաստանի քաղաքացի էր, որը միջազգային առաքելություններին մասնակցելով, պաշտպանում էր միջազգային անվտանգությունը և որը մահացել է բռնազավթված տարածաշրջանում: Սա ևս մեկ վտանգավոր ազդանշան է, Ռուսաստանը տարածաշրջանում ստեղծում է ապակայունացման վտանգ,-այս հայտարարությունը Վրաստանի նախագահ, Գիորգի Մարգվելաշվիլին արել է ԱՄՆ-ի կոնգրեսի խոսնակ Պոլ Ռայանի, կոնգրեսի մեծամասնության լիդեր Կևին Մակարտնիի և կոնգրեսական Տեդ Պոյի հետ հանդիպման ժամանակ:

Գիորգի Մարգվելաշվիլիի հայտարարությամբ, Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացիան և Վրաստանի անջատողական տարածաշրջանների անկախ երկրներ հռչակումը պատմական անոմալիա է և անարդարություն: Վրաստանը պատժվել է որոշման համար, դառնալ անկախ երկիր, այս պատիժը ունի  բռնազավթման ձև: Նախագահի խոսքերով վրաց ժողովուրդը չի դավաճանի սեփական ազգային նույնականացմանը:

Վրաստանի նախագահի վարչության լրատվությամբ, կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցը և զրուցել են Հյուսիս-Ատլանտյան դաշինքի գալիք գագաթնաժողովի մասին: Կոնգրեսականները շնորհակալություն են հայտնել միջազգային առաքելություններին մասնակցության համար և մեկ անգամ ևս ընդգծել են Վրաստանի ժողովրդավարական բարեփոխումների և երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման կարևորությունը:

Վրաստանի նախագահի վարչության փոխանցմամբ, Գիորգի Մարգվելաշվիլիի այցի հիմնական նպատակն է , Վրաստանի անվտանգության հանդեպ ԱՄՆ-ի իշխանությունների աջակցության հստակեցումը, բանակցությունների մակարդակի բարձրացումը և Վրաստանի աջակցողների համախմբումը:

 

Գիորգի Մարգվելաշվիլիի այցը Վաշինգտոն ավարտվելու է մարտի 16-ին:

Թողնել մեկնաբանություն