Գիորգի Գախարիան պատրաստ է հանդիպել Խորավայի փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի հորը, Զազա Սարալիձեին
Գիորգի Գախարիան պատրաստ է հանդիպել Խորավայի փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի հորը, Զազա Սարալիձեին

Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել Խորավայի փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի հորը, Զազա Սարալիձեին և ծանոթացնել ընթացիկ գործի մանրամասների հետ,- այս մասին տեղեկություն է տարածել ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տեղեկությամբ,  նախարարն այսօր հանդիպել է Խորավայի փողոցում սպանված Լևան Դադունաշվիլու հորը: Գերատեսչությունում անցկացված հանդիպմանը ներկա է գտնվել նաև ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան:

Գիորգի Գախարիան Դավիթ Դադունաշվիլուն տեղեկություն է փոխանցել քննության ընթացի մասին:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, ներքին գործերի նախարարությունը ժողովրդական պաշտպանին և Դադունաշվիլու ընտանիքին պարբերաբար ծանոթացնելու է հետաքննության ընթացքում առկա նորությունների հետ: