ՆԳ նախարարը հանդիպել է Խորավայի փողոցում սպանված Լևան Դադունաշվիլու հորը

Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հանդիպել է Խորավայի փողոցում սպանված Լևան Դադունաշվիլու հորը,- այս մասին տեղեկություն է տարածել ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչությունում անցկացված հանդիպմանը ներկա է գտնվել նաև ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան:

Ներքին գործերի նախարարությունում չեն կոնկրետացնում, թե ինչ հարցեր են քննարկել հանդիպմանը: Հավանաբար, խոսքը վերաբերել է Խորավայի փողոցում սպանության գործի քննության ընթացքին: