Գիորգի Գախարիա. Կարևոր է, մարդիկ իմանան, որ այլ երկրների հետ համեմատ, Վրաստանում կորոնավիրուսի տարածումը ցածր է, դա տալիս է զբոսաշրջությունը զարգացնելու հնարավորություն
Գիորգի Գախարիա. Կարևոր է, մարդիկ իմանան, որ այլ երկրների հետ համեմատ, Վրաստանում կորոնավիրուսի տարածումը ցածր է, դա տալիս է զբոսաշրջությունը զարգացնելու հնարավորություն

Այսօր աշխարհում կորոնավիրուսից կանաչ տարածաշրջաններ և երկրներ, ինչպիսին համարվում է Վրաստանը, շատ քիչ է, ուստի, դա ձեզ տալիս է լրացուցիչ արժեք,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Քութաիսիում, զբոսաշրջության սեկտորի հետ անցկացված հանդիպմանը:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, կարևոր է, մարդիկ իմանան, որ այլ երկրների հետ համեմատ, Վրաստանում կորոնավիրուսի տարածումը ցածր է:

Վարչապետի խոսքով, դա ստեղծում է լրացուցիչ հնարավորություն, որպեսզի զարգանա զբոսաշրջությունը և էկոնոմիկայի այլ բնագավառներ ևս:

«Միանշանակ պետք է գիտակցեք, որ այսօր ժամանած զբոսաշրջիկն այլ տուրիստ է, նա ավելի վճարունակ է, քան ուսապարկով տուրիստը, որը ավտոստոպով անցնում է ողջ աշխարհը: Այստեղ կգան այլ սեգմենտի մարդիկ, կունենան այլ պահանջներ և վստահ եմ, դա ձեզ հնարավորություն կտա, ունենաք ավելի շատ եկամուտ: Ամենակարևորը, մարդիկ իմանան, որ այլ երկրների հետ համեմատ, Վրաստանում կորոնավիրուսի տարածումը ցածր է: Դա պետք է պահպանենք, ինչի գնով էլ լինի: Դա տալիս է հնարավորություն, զարգացնել զբոսաշրջությունը և էկոնոմիկայի այլ բնագավառները»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: