Ղազի հատվածի հետ կապված, Ֆրանսիան կոչ է արել Իսրաելին լինել ձեռնպահ
Ղազի հատվածի հետ կապված, Ֆրանսիան կոչ է արել Իսրաելին լինել ձեռնպահ

Ղազի հատվածի հետ կապված, Ֆրանսիան կոչ է արել Իսրաելին լինել ձեռնպահ,-այս մասին ասված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարության մեջ:

«Ֆրանսիան իր վրդովմունքն է արտահայտում, վերջին ժամանակներում Ղազի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Ֆրանսիան ցանկանում է հիշեցնել Իսրաելին իր պարտավորությունների մասին, պաշտպանել քաղաքացիական անձանց և կոչ է անում գործել առավելագույնս ձեռնպահ»,-ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Մարտի 30-ին Իսրաել-Ղազի սահմանային գծի մոտ տեղի ունեցող ցույցի ժամանակ, իսրաելցի զինվորականները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, արդյունքում մահացել է 16 մարդ:

Իսրաելում հայտարարում են, որ պաղեստինցիները փորձել են անցնել սահմանին գտնվող պատնեշներից: