Գալիում Վրաստանի քաղաքացու մահվան փաստով հարուցվել է քրեական գործ. Քեթևան Ցիխելաշվիլի
Գալիում Վրաստանի քաղաքացու մահվան փաստով հարուցվել է քրեական գործ. Քեթևան Ցիխելաշվիլի

Գալիում Վրաստանի քաղաքացի Իրակլի Կվարացխելիայի մահվան հարցով Ժնևի բանակցությունների երեք համանախագահները կխոսեն Սոխումիում,- այս մասին լրագրողներին հայտնել է հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին:

Պետական նախարարի խոսքով, տեղի ունեցածի առնչությամբ անձամբ զրուցել է Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ, ով Ժնևի բանակությունների համանախագահ է:

Մենք հաղորդակցվել ենք, անձամբ զրուցել եմ Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ, ով Ժնևի բանակցության համանախագահն է: Երեք համանախագահներն էլ Վրաստանում են, նրանք մեկնելու են Սոխումի և բնական է, մենք զրուցել ենք այն մասին, որ նրանց այցի ժամանակ սա կլինի գլխավոր հարցը: Նաև հարուցվել է քրեական գործ և հանգամանքները ճշտելուց հետո գործին կտրվի որակավորում»,- հայտարարել է Ցիխելաշվիլին:

Գալիում դե-ֆակտո իշխանության կողմից ձերբակալված Վրաստանի քաղաքացու մահվան մասին տեղեկություն էր տարածել ՊԱԾ-ը: