Ֆուտբոլը միավորում է մեզ. Կախա Կալաձե
Ֆուտբոլը միավորում է մեզ. Կախա Կալաձե

Մենք անց են կացնում ընկերական հանդիպում և ես ուրախ եմ, որ ֆուտբոլը միավորում է մեզ,-այս մասին մայրաքաղաքի քաղաքապետ, Կախա կալաձեն հայտարարել է Բելիաշվիլիի փողոցում տեղի ունեցած միջադեպի պատասխան ընկերական հանդիպման կապակցությամբ:

Ինչպես նշել է Կալաձեն, ուրախալի է, որ նրա նախաձեռնությանը, Բելիաշվիլիի փողոցում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների միջև պատասխան հանդիպման անցկացման մասին, ֆուտբոլի դաշնությունը և միջադեպի մասնակիցները դրական են արձագանքել:

«ՈՒրախ եմ, որ իմ նախաձեռնությանը արձագանքել է ֆուտբոլի դաշնությունը, անձամբ Լևան Կոբիաշվիլին, տեղի բնակչությունը և այն երիտասարդները, որոնց հետ և տեղի էր ունեցել դիմակայությունը: Ինչ տեղի է ունեցել դա շատ վատ է, այսօր մենք անց են կացնում ընկերական հանդիպում և ուրախ եմ, որ սպորտը միավորում է մեզ բոլորիս»,-հայտարարել է Կախա կալաձեն:

Ինչպես հայտարարել է ֆուտբոլի դաշնության նախագահ, Լևան Կոբիաշվիլին, կապ չունի, թե ով որ թիմի անդամ է:

«Մեր խաղաշապիկի վրա գրված է բոլորը հավասար են: Մեր նպատակն է, որ բոլոր միջադեպերից հետո կանգնենք միասին: Այն ինչ տեղի է ունեցել իսկապես տհաճ էր, սակայն այսօր բոլորս հավաքվել ենք և խաղում ենք ֆուտբոլ»,-հայտարարել է Կոբիաշվիլին: