Ֆրանսիայում օդի ջերմաստիճանը հասել է ռեկորդային ցուցանիշի
Ֆրանսիայում օդի ջերմաստիճանը հասել է ռեկորդային ցուցանիշի

Ֆրանսիայում օդի ջերմաստիճանը հասել է ռեկորդային ցուցանիշի, 44.3 աստիճանի: Նշված ցուցանիշը գրանցվել է Ֆրանսիայի հարավային մասում, Կարպենտրա քաղաքում:

Երկրի օդերևութաբանական ծառայության տեղեկությամբ, իրավիճակից ելնելով, տագնապի նարնջագույն մակարդակ է հայտարարվել է 4 շրջաններում: Ռեկորդային բարձր ջերմաստիճանը պատճառով, երկրի մասշտաբով հազարավոր դպրոցներ և մանկապարտեզներ ժամանակավոր փակվել են:

Վերջին տարիներին ամենաբարձր ջերմաստիճանը Ֆրանսիայում գրանցվել է 2003 թվականին: