Ֆրանսիայում ձերբակալել են տղամարդու, ով պատրաստում էր «սեպտեմբերի 11-ի նման» լայնամասշտաբ ահաբեկչություն
Ֆրանսիայում ձերբակալել են տղամարդու, ով պատրաստում էր «սեպտեմբերի 11-ի նման» լայնամասշտաբ ահաբեկչություն

Ֆրանսիական մամուլի տեղեկությամբ, ֆրանսիացի իրավապահները կանխել են «սեպտեմբերի 11-ի նման» լայնամասշտաբ ահաբեկչություն:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հայտարարությամբ, կասկածյալը, որին ոստիկանությունը ձերբակալել էր նախորդ ամիս, ոգեշնչված էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչությամբ և նախատեսում էր առևանգել ինքնաթիռ: Ձերբակալվածը 30-ամյա տղամարդ է: Նա Ֆրանսիայի քաղաքացի է: Իրավապահները դեռևս խուսափում են հանրայնացնել այլ մանրամասներ:

ՆԳ նախարար Կրիստոֆ Կաստաներայի խոսքով, սա արդեն 60-րդ կանխված ահաբեկչությունն է Ֆրանսիայում 2013 թվականից ի վեր: