Ֆրանսիայի դատարանը երկրի կառավարությանը պարտավորեցնում է մեղմացնել եկեղեցական կիսակատարությունների վրա հաստատված սահմանափակումները
Ֆրանսիայի դատարանը երկրի կառավարությանը պարտավորեցնում է մեղմացնել եկեղեցական կիսակատարությունների վրա հաստատված սահմանափակումները

Ֆրանսիայի դատարանը երկրի կառավարությանը հանձնարարել է մեղմացնել եկեղեցական ծիսակատարությունների վրա հաստատված սահմանափակումները: Երկրի բարձրագույն վարչական դատարանը դիմել է կառավարությանը ՝ խնդրելով մեղմացնել «կովիդ 19»-ի պատճառով հաստատված սահմանափակումները, որոնք արգելում են ավելի քան 30 անձի մասնակցությունը ծառայություններին: Այս մասին հաղորդում է «Գարդիան» հրատարակությունը:

Պետխորհրդի համաձայն, վարչապետ Ժան Կաստեկը երեք օր ժամանակ ունի, կանոնները փոխելու համար, քանի որ եկեղեցական ծեսին չէին կարող մասնակցել այն մարդիկ, ովքեր ցանկանում էին դա անել:

Կաթոլիկ միությունները բողոքը ներկայացրել են ուրբաթ, որտեղ պետության կողմից հաստատված սահմանափակումները համարել են ավելորդ, անհամաչափ և խտրական:

Ֆրանսիայի եպիսկոպոսների խորհուրդը ողջունել է դատարանի որոշումը, նշելով, որ հաղթել է ողջամտությունը: