Facebook-ի վարչակազմը ջնջել է «Միացյալ ազգային շարժման» հետ կապ ունեցող անձանց էջերն ու խմբերը
Facebook-ի վարչակազմը ջնջել է «Միացյալ ազգային շարժման» հետ կապ ունեցող անձանց էջերն ու խմբերը

Facebook- ի վարչակազմը ջնջել է «Միացյալ ազգային շարժման» հետ կապ ունեցող անձանց էջերն ու խմբերը: Այս մասին ասված է սոցիալական ցանցի վարչակազմի ապրիլ ամսվա զեկույցում:

Ըստ Facebook-ի, ընդհանուր առմամբ, չեղարկվել է 23 հաշիվ, 80 էջ և 41 խումբ, որոնք վերաբերում են «Միացյալ ազգային շարժման» հետ կապ ունեցող անձանց:

Սոցցանցի վարչակազմը նաև գրել է, որ ընկերությունը ջնջել է վրացական «Էսպերսոնա» լրատվական ընկերությանը վերաբերող 511 հաշիվ, 101 ֆեյսբուքյան էջ, 122 խումբ և ինստագրամի 56 հաշիվ:

Facebook-ը գրել է, որ կազմակերպությունը արգելված է սոցիալական ցանցերի հարթակում:

Ֆեյսբուքյան հետաքննության հիմքում ընկած էին Վրաստանում գործող փաստերի ստուգման կազմակերպությունների զեկույցները: