Ընդդիմադիր կուսակցությունների ցույց-երթի պատճառով, Թբիլիսիի տարբեր թաղամասերում սահմանափակվել է ավտոտրանսպորտի տեղաշարժը. ՆԳՆ
Ընդդիմադիր կուսակցությունների ցույց-երթի պատճառով, Թբիլիսիի տարբեր թաղամասերում սահմանափակվել է ավտոտրանսպորտի տեղաշարժը. ՆԳՆ

Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչությունից հայտնում են, որ այսօր ՝ փետրվարի 26-ին, Թբիլիսիում ընթանում է ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների կողմից կազմակերպված ցույց, որի պատճառով մայրաքաղաքի որոշ շրջաններում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվում է:

ՆԳ նախարարության տեղեկությամբ, հասարակական կարգը և անվտանգությունը պաշտպանելու համար, ժամը 13:00-ից Պետրե Մելիքիշվիլիի փողոցում և Մերաբ Կոստավայի պողոտայում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը:

«Երթի ու հանրահավաքի ընթացքում տեղաշարժը կսահմանափակվի նաև Ռուսթավելիի պողոտայում և նրա հարակից փողոցներում:

• Ալեքսանդր Ճավճավաձեի փողոց

• Միտրոփանե Լաղիձեի փողոց

• Բեսիկի փողոց

• Լեսիա Ուկրաինկայի փողոց

• Զաքարիա Ճիճինաձեի փողոց

• Ապրիլի 9-ի փողոց

• Անտոն Փուրցելաձեյի փողոց

• Արչիլ Ջորջաձեի փողոց

• Գիա Ճանտուրիա փողոց

• Ռեզո Լաղիձեի փողոց

• Վասո Աբաշիձեի փողոց

• Մեսխիայի փողոց

Երթևեկությունը հնարավոր կլինի հետևյալ այլընտրանքային ճանապարհներով ՝ աջափնյակով և Ռեզո Թաբուկաշվիլի փողոցով, ինչպես նաև Ճոնքաձեի փողոցով ՝ Զեմո Վերայի ուղղությամբ:

Երթևեկության անվտանգ տեղաշարժը կարգավորվում է պարեկային ոստիկանության անձնակազմի կողմից», – ասված է հայտարարության մեջ: