Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները ստորագրել են էկոնոմիկայի և կրթության ոլորտների բարեփոխման սկզբունքների մասին հուշագիր
Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները ստորագրել են էկոնոմիկայի և կրթության ոլորտների բարեփոխման սկզբունքների մասին հուշագիր:
Հուշագիրը ստորագրել են ընդդիմադիր կուսակցությունների մի քանի ներկայացուցիչներ, ովքեր ասել են, որ իրականացնելու են էքստրաօրդինալ բարեփոխումներ:
Հուշագրի տեքստն ներկայացնում ենք անփոփոխ.
«Ստորագրող կողմերը համաձայնում են, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում «վրացական երազանքի» պարտությունից հետո, տնտեսական ծանր ճգնաժամից դուրս գալու նպատակով, Վրաստանի քաղաքացիների և արտասահմանցի ներդրողների հավատքը վերադարձնելու համար, մենք արտակարգ բարեփոխումներ կիրականացնենք տնտեսության և կրթության ոլորտներում:
Տնտեսություն
Քաղաքացիներին մասնավոր սեփականություն պետական գույքի վերադարձ
1. Չգրանցված հողամասերը, որոնք իրականում պատկանում են քաղաքացիներին և դրանք չեն հանդիսանում վիճարկման առարկա, գրանցվելու են որպես սեփականատիրոջ սեփականություն
2. Չգրանցված հողամասերը, որոնք իրականում գտնվում են գյուղական համայնքի կամ գյուղի բնակչության ընդհանուր սեփականության տակ, և այս հողատարածքների նկատմամբ ոչ մի այլ անձ պահանջներ չունի, կգրանցվեն որպես գյուղի / համայնքի սեփականություն
3. Պետական սեփականություն – Ձեռնարկությունները, հողամասերը և օգտակար հանածոները (բացառությամբ բացառիկ դեպքերի) կփոխանցվեն քաղաքացիների մասնավոր սեփականության: Բոլոր քաղաքացիները հավասար իրավունք կունենան մասնակցելու այս գործընթացին:
Կառավարության և բյուրոկրատիայի կրճատում
4. Ամենաուշը 2024 թվականի ավարտին կառավարության չափը կնվազեցվի մինչև ՀՆԱ-ի 20%-ը:
5. Իշխանության գալու պահից 100 օրվա ընթացքում կմշակվեն ազգային արժույթի արժեզրկումը կանխող մեխանիզմներ
Կրթություն
6. Մասնավոր կրթությունը կազատվիպետական կանոնակարգերից
7. Հանրային դպրոցները կստանան ֆինանսական և կառավարման ինքնավարություն»,- ասված է ընդդիմադիր կուսակցությունների կողմից ստորագրված հուշագրում: