Դոնալդ Թրամփը հնարավոր է, այցելի Աֆղանստան
Դոնալդ Թրամփը հնարավոր է, այցելի Աֆղանստան

Ամերիկայի Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է, այցելի Աֆղանստան: Այս մասին նախագահը հայտարարել է Գոհաբանության օրը շնորհավորելիս, ամերիկացի զինծառայողների հետ հեռուստակամրջի ժամանակ:

Դոնալդ Թրամփը զինծառայողներին հայտնել է, որ հնարավոր է նրանց հանդիպի ԱՄՆ-ում կամ դրա սահմաններից դուրս:

Դրա հետ մեկտեղ, նախագահի խոսքով, չի բացառվում, որ հանդիպումը կայանա Աֆղանստանում: