Դիմիտրի Մեդվեդևը մնում է «Եդիննայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնում
Դիմիտրի Մեդվեդևը մնում է «Եդիննայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնում

Ռուսաստանի նախկին վարչապետ Դիմիտրի Մեդվեդևը շարունակում է մնալ իշխող «Եդիննայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնում: Այս մասին հայտարարել է կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար՝ Անդրեյ Տուրչակը:

Նրա խոսքով, չկա սահմանափակում, որ Մեդվեդևը համատեղի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի և «Եդիննայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնը:

Ռուսաստանի կառավարությունը ՝ վարչապետ Դիմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ, հրաժարական է տվել հունվարի 15-ին, այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր սահմանադրական փոփոխությունների մասին:

Ռուսաստանի նախագահը նախկին վարչապետին առաջարկել է զբաղեցնել անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը: