Դիղոմիի դաշտային հիվանդանոցում նշում են, որ իրենց մոտ գտնվող հիվանդները միջին ծանրության են
Դիղոմիի դաշտային հիվանդանոցում նշում են, որ իրենց մոտ գտնվող հիվանդները միջին ծանրության են

Դիղոմիի դաշտային հիվանդանոցի համակարգող Ռևազ Կուճուխիձեն ասում է, որ իրենց մոտ գտնվող հիվանդները միջին ծանրության են:

Դիղոմիի դաշտային հիվանդանոցի համակարգողը նշում է, որ լուսադեմին ինը հիվանդ է տեղափոխվել իրենց մոտ:

«Հիվանդները միջին ծանրության են: Ներկայումս նրանց վիճակը կայուն է, թթվածնից կախված: Հիմնականում, դելտա շտամ է: Միջին տարիքի կանայք և տղամարդիկ են: Նրանք այստեղ կմնան ըստ իրավիճակի:

Մենք լիովին պատրաստ ենք, հիվանդները տեղափոխվում են փուլերով: Բուժանձնակազմը տարբեր կլինիկաներից է, այդ թվում՝ բժշկական համալսարանի ուսանողներ», – ասել է Ռևազ Կուճուխիձեն:

Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիան ասաց, որ երեկ երեկոյան անհրաժեշտ է դարձել գործի դնել դաշտային հոսպիտալը: Կարծում ենք, պացիենտը դաշտային հոսպիտալում երկու-երեք օրից ավելի չի մնա, այնուհետև նրան կտեղափոխենք կովիդ-հյուրանոց կամ այլ հիվանդանոց, որը անհրաժեշտ կլինի նրա կառավարման համար», – ասաց Գաբունիան: