Դիդի Դիղոմիում պայթյունի հետևանքով տուժածներին Թբիլիսիի քաղաքապետարանը բնակեցրել է հյուրանոցներում
Դիդի Դիղոմիում պայթյունի հետևանքով տուժածներին Թբիլիսիի քաղաքապետարանը բնակեցրել է հյուրանոցներում: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը:
«Շաին» հյուրանոցում բնակեցվել է 8 ընտանիք, 23 մարդ, իսկ «Տեխաս» հյուրանոցում՝ երեք ընտանիք: Ինչպես ասում են տուժածները, այս պահի դրությամբ, նրանց համար կային բոլոր պայմանները, որպեսզի գիշերն անցներ խաղաղ:
Պայթյունը Թբիլիսիում, Դիդի Դիղոմիում տեղի էր ունեցել երեկ երեկոյան: Դեպքի հետևանքով զոհվել է չորս մարդ, տուժել՝ 8-ը: Վեց փոքրահասակ այս պահի դրությամբ մնում է հիվանդանոցում: Կլինիկայից դուրս է գրվել երկու մարդ: Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով: Տեղի ունեցածի առնչությամբ սկսված է հետաքննություն: