Դեղինբաճկոնովների մարտավարությունը և նպատակը - բացառիկ հարցազրույց՝ շարժման առաջնորդներից մեկի հետ
Դեղինբաճկոնովների մարտավարությունը և նպատակը - բացառիկ հարցազրույց՝ շարժման առաջնորդներից մեկի հետ

Ֆրանսիայում, այնպես, ինչպես նոյեմբերի կեսից բոլոր հանգստյան օրերին, այս շաբաթ-կիրակի ևս նախատեսվում է դեղինբաճոկոնվների ակցիաները: Վրաստանի Առաջին ալիքի նկարահանող խումբը գտնվում է Փարիզում և լուսաբանելու է նախատեսված ցույցերը: Մինչ այդ, Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը զրուցել է «Դեղինբաճկոնովների» շարժման առաջնորդներից մեկի, Մաքսիմ Նիկոլի հետ:

​- Ինչու՞ և ինչպե՞ս է ստեղծվել դեղինբաճոնովների շարժումը, որն է ձեր նպատակը:

–2018 թվականի հոկտեմբերին որոշեցի սոցիալական ցանցում կազմակերպել և բողոքել կառավարության գործողությունների դեմ: Սոցիալական ցանցում շատերը աջակցեցին այս գաղափարին և դրանից հետո դուրս եկանք փողոց: Մեր նպատակն է, փոխվի Ֆրանսիայի իշխանության սխալ և մակերեսորեն վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ, որը շարունակվում է տարիներ է: Ֆրանսիայի ժողովրդին չի հետաքրքրում ֆրանսիացի ժողովրդի կյանքի պայմանները և նրանց իրավունքների պաշտպանությունը:

– Այս պահի դրությամբ, որո՞նք են ձեր պահանջները:

– Ֆրանսիայում մոտ 9 միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ, ամեն տարի 10 000-ից մինչև 15 000 մարդ ինքնասպան է լինում աղքատության պատճառով, անհրաժեշտ է ավելացնել աշխատավարձերը: Ֆրանսիացի ժողովուրդը աշխատում է, սակայն համապատասխան չի փոխհատուցվում, սառնարանները դատարկ են: Մենք ցանկանում ենք, որ կառավարությունը լինի ժողովրդին մոտ և լսի նրան:

– Ինչու՞ ենք անցել ծայրահեղ գործողությունների:

–Անձամբ ոչինչ չեմ վնասել: Շենքերի վրա հարձակվելն իմ ոճը չէ: Երբ ես բողոքում եմ, իմ նպատակը իրավապահին ձեռքով դիպչելը կամ որևէ բան կոտրելը կամ վնասելը չէ: Կա ժողովուրդ, որը խաղաղության կողմնակից է և կա հատված, որը վնասում է շենքերը, ագրեսիվ է: Նույնն է նաև իրավապահ գերատեսչություններում:

– Ե՞րբ և ինչպե՞ս կարող եք հասնել ձեր նպատակին:

–Արդեն 18 շաբաթ է, անցկացնում ենք բողոքի ցույցեր և պետությունը մեր ուղղությամբ կրակում է փամփուշտներ, կիրառում է արցունքաբեր գազ և տեխնիկա, որոնք օգտագործվում են ռազմական գործողությունների ժամանակ: Մենք կարծում ենք, որ նպատակին կհասնենք հանրահավաքներով և կառավարության նկատմամբ ճնշումը շարունակելով: Մեր գործերը դառնում են գլոբալ, ամբողջ աշխարհը պետք է օգնի մեզ:

– Նախագահ Մակրոնը հայտարարել է, որ զինվորականներին դուրս կբերի վաղվա ակցիային, ի՞նչ է նրա այս որոշումը նշանակում ձեզ համար:

–Պետությունը վաղը զորք է դուրս բերում: Այս ստորաբաժանումն ստեղծվել է ահաբեկչական գործողություններից հետո և հակաահաբեկչական ստորաբաժանում է: Նախագահը ցանկանում է վախեցնել ժողովրդին: Հուսով ենք, ռազմականները ժողովրդի դեմ չեն գործի:

– Ի՞նչ եք պատրաստվում անել վաղվա ցույցին: Ի՞նչ ծրագրեր ունեք: Որտե՞ղ է անցկացվելու հանրահավաքը:

– Որտեղ է անցկացվելու է վաղը ցույցը, չեմ կարող ասել: Սա անվտանգույան պատճառով գաղտնի է, իշխանությունը նախօրոք չպետք է իմանա, քանի որ ոստիկանները դեղինբաճկոնովների մի մասին այսօր ձերբակալելու են: Վաղը հանրահավաք կանցկացվի ոչ միայն Փարիզում, այլ նաև այլ քաղաքներում: