Դեղինբաճկոնավորների ցույցին ոստիկանությունը ձերբակալել է 70 մարդու
Դեղինբաճկոնավորների ցույցին ոստիկանությունը ձերբակալել է 70 մարդու

Դեղինբաճկոնավորների հերթական ցույցը Ֆրանսիայում ավարտվել է խաղաղ: Փարիզում և Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ցույցի մասնակիցները փողոց են դուրս եկել 19-րդ անգամ: Նրանք մեկ անգամ ևս իրենց դժգոհությունն են արտահայտել Ֆրանսիայի նախագահի տնտեսական քաղաքականության նկատմամբ:

Ֆրանսիայի իշխանությունները արգելել են ցույց անել Ելիսեյան դաշտերում, այդ պատճառով դեղինբաճկոնավորները հավաքվել են Մոնմարտում:

Այս անգամ ցույցը ավարտվել է խաղաղ, ցուցարարները ջեն ջարդել խանութների ապակիները, սակայն այնուամենայնիվ ոստիկանները ձերբակալել են մոտ 70 ցուցարարի:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության լրատվությամբ, ողջ Ֆրանսիայի մասշտաբով ցույցին մասնակցել է 40 հազար մարդ, սակայն անձամբ ցուցարարները ասում են, որ նրանք ավելի բազմաթիվ են եղել:

Ցույցի անվտանգությունը ապահովում էր 6000 ոստիկան, կենտրոնացվել են նաև հատուկ նշանակության ջոկատները:

Սոցիալական հարցումներից պարզվում է, որ չնայած նրան, որ դեղինբաճկոնավորները Փարիզում մարտի 16-ին վնասել են բազմաթիվ խանութներ և այրել դրանք, քաղաքացիների մեծամասնությունը աջակցում է նրանց: