Դավոսում կայացած բոլոր հանդիպումները կողմնորոշված են եղել կոնկրետ արդյունքների վրա. Կվիրիկաշվիլի
Դավոսում կայացած բոլոր հանդիպումները կողմնորոշված են եղել կոնկրետ արդյունքների վրա. Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին գտնում է, որ կայացել է հաջող և արդյունավետ այց և Դավոսում կայացած յուրաքանչյուր հանդիպում կողմնորոշված էր կոնկրետ արդյունքի վրա:

Ինչպես նշել է Կվիրիկաշվիլին, դրսևորվել է կարևոր միտում, որի համաձայն բոլոր ընկերությունների ներկայացուցիչները, ում հետ և կայացել է հանդիպում, Վրաստանը քննարկում են որպես տարածաշրջանային ներկայացուցչության բացման լավագույն վայր:

«Սա շատ կարևոր է, քանզի մենք սկսում ենք այն համաձայնությունների իրականացումը, որին հասել ենք Եվրամիության, Չինաստանի և այլ երկրների հետ: Մենք անց ենք կացրել կոնկրետ հանդիպումներ, այդ թվում խոշոր հնդկական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Օրինակ կարող եմ նշել խոշոր  wipro ընկերությունը, որը պատրաստակամություն է հայտնել Վրաստանում բացել իր ներկայացուցչությունը: Զրուցել ենք նաև   hillwood-ի հետ, որը Վրաստանը քննարկում է որպես իր գործունեությունը ծավալելու համար լավագույն վայր: ՈՒնեցել ենք նաև քաղաքական հանդիպումներ, օրինակ հանդիպել եմ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շևվչովիչի հետ: Հանդիպմանը քննարկել ենք էներգետիկական ոլորտում տարածաշրջանային նախագծերին վերաբերող հարցեր: Հանդիպել եմ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ քննարկվել են ապագա համագործակցության հարցերը»,-ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վարչապետը նշել է, որ շատ հետաքրքիր հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ:

Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ միջոցառմանը բոլորը միաձայն նշել են Վրաստանում գոյություն ունեցող առաջընթացը և այդ առաջընթացի նշանակությունը ոչ միայն երկրի, այլ տարածաշրջանի համար: