Դավիթ Զալկալիանին հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդատուի հետ
Դավիթ Զալկալիանին հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդատուի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդատու, Փիոնա Հիլի հետ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության լրատվությամբ, հանդիպմանը խոսքը վերաբերել է Վրաստան-ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության բոլոր հիմնական ուղղություններին և մեկ անգամ ևս գրանցվել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար Վրաստանը ռազմավարական գործընկերն է:

«Շատ կարևոր է, որ Վրաստանն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների հստակ աջակցությունը և այն բարեփոխումները և գործունեությունը, որը իրականացնում է Վրաստանի իշխանությունները, արժանի են մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ բարձր գգնահատանքի»,-հայտարարել է Դավիթ Զալկալիանին:

Արտաքին քաղաքական գերատեսչության լրատվությամբ, ամերիկական կողմը մեկ անգամ ևս հաստատել է իր անխախտ աջակցությունը, Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման ուղղու և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:

Հանդիպմանը ժամանակ կողմերը զրուցել են նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերի շուրջ և ընդգծել այդ տեսանկյունից ԱՄՆ-ի հստակ աջակցությունը:

Բացի այդ, Դավիթ Զալկալիանին և Փիոնա Հիլը քննարկել են տնտեսական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Նախարարի հայտարարությամբ, Վրաստանը ակտիվ աշխատում է ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի հնարավորությունների ուղղությամբ:

Դավիթ Զալկալիանին ապրիլի 3-ից 6-ը այցով գտնվում էր Վաշինգտոնում և հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների հետ: Նախարարը մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի մինիստերիալի հետ կապված Ատլանտյան խորհրդի, Մարշալի հիմնադրամի և Մյունհենի անվտանգության կոնֆերանսի կողմից անցկացրած միջոցառումներին: