Դավիթ Զալկալիանին հանդիպել է հազարամյակի մարտահրավեր կոռպորացիայի գործող գործադիր քարտուղարին
Դավիթ Զալկալիանին հանդիպել է հազարամյակի մարտահրավեր կոռպորացիայի գործող գործադիր քարտուղարին

ԱՄՆ կատարած այցի շրջանակներում, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է հազարամյակի մարտահրավեր կոռպորացիայի գործող գործադիր քարտուղար, Սինտիա Հագերի հետ: Լրատվությունն այս մասին տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

«Հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել հազարամյակի մարտահրավեր կոռպորացիայի հետ Վրաստանի համագործակցությունը, առանձնահատուկ ընդգծվել է 2013 թվականին հաստատված փաստաթուղթը, որը արդեն հասնում է իր ավարտին, և դրա շրջանակներում տեղի է ունեցել բազմաթիվ կարևոր ենթակառուցվածքային, կրթական և տնտեսական նախագծերի իրականացում:

Հանդիպմանը ընդգծել են նաև համագործակցության շարունակման կարևորությունը: Վրացական կողմը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կառավարությանը Վրաստանին աջակցելու համար: