Դավիթ Բաքրաձեն Թելավիում հանդիպել է իր կողմնակիցներին
Դավիթ Բաքրաձեն Թելավիում հանդիպել է իր կողմնակիցներին

«Եվրոպական Վրաստան»-ի նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն Թելավիում հանդիպել է կողմնակիցներին:

Բաքրաձեի ընտրական շտաբի մամլո ծառայության տեղեկությամբ, թեկնածուն հանդիպմանը տեղի բնակիչներին ծանոթացրել է սեփական ընտրական ծրագրի առաջնահերթությունների հետ: Նա խոսել է արտասահմանում արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու, արտասահմանում ուսանողների ուսումը ֆինանսավորելու, կենսաթոշակը և սոցիալական օգնությունն ավելացնելու և փախստականների խնդիրները լուծելու մասին:

Ինչպես նշել է Դավիթ Բաքրաձեն, նախագահը կարող է և պարտավոր է, անել կոնկրետ քայլեր մարդկանց օգնելու համար, որպեսզի երկիրը զարգանա և ունենանք ավելի լավ ապագա: