Դավիթ Բաքրաձեն Մառնեուլիում հանդիպել է ուսանողներին
Դավիթ Բաքրաձեն Մառնեուլիում հանդիպել է ուսանողներին

«Եվրոպական Վրաստանի» նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն Մառնեուլիում հանդիպել է ուսանողներին և լսել նրանց խնդիրները:

Բաքրաձեի ընտրական շտաբի տեղեկությամբ, Մառնեուլիում բազմաթիվ երիտասարդներ ազգային քննություններին կարողացել են հաղթահարել նվազագույն շեմը, սակայն կրթության կառույցում առկա օրենսդրական թերությունների և խնդիրների պատճառով, չեն կարողացել ընդունվել որևէ համալսարան: Բաքրաձեն ուսանողների հետ քննարկել է նշված հարցը և երիտասարդներին ծանոթացրել իր ընտրական ծրագրի գլխավոր առաջնահերության հետ, որի համաձայն, ընտրություններում իր հաղթանակի դեպքում, նախագահի հիմնադրամից ամեն տարի գումարի 50 տոկոսն ուղղվելու է արտասահմանում ուսանողների ֆինանսավորմանը:

«Եվրոպական Վրաստանի» նախագահության թեկնածուն խոսել է երիտասարդների հետ ինտենսիվ հաղորդակցության նշանակության մասին և ուսանողներին առաջարկել, խնդիրների և գաղափարների մասին տեղեկությունը փոխանցել սոցիալական ցանցի միջոցով: