Դատախազությունը Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին կներկայացնի մեղադրանք և խափանման միջոց սահմանելու առնչությամբ կդիմի դատարանին
Դատախազությունը Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին կներկայացնի մեղադրանք և խափանման միջոց սահմանելու առնչությամբ կդիմի դատարանին

Դատախազությունը «ԹիԲիՍի բանկի» վերահսկիչ խորհրի նախագահ Մամուկա Խազարաձեին և տեղակալ Բադրի Ջափարիձեին կներկայացնի մեղադրանք և նրանց խափանման միջոց սահմանելու առնչությամբ կդիմի դատարանին,- այս մասին գլխավոր դատախազությունում անցկացված մամլո ասուլիսին հայտարարել է դատախազ Սալոմե Չիքոբավան:

Դատախազության տեղեկությամբ, գերատեսչությունո կայացրել է որոշում Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի մեղադրանքի մասին:

«Կայացվել է որոշում Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի մեղադրանքի մասին, նրանց կողմից, խմբային, 16 754 000 դոլլարն անօրեն եկամուտի օրինականացման փաստով:

Դատախազությունը Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին մեղադրանք ներկայացնելուց հետո դատարանին կդիմի նրանց խափանման միջոց սահմանելու առնչությամբ»,- հայտարարել է դատախազը մամլո ասուլիսին: